Լոնդոնի «Ֆուլհեմը» 34-ամյա բրազիլացի վինգեր Վիլիանին առաջարկել է նոր պայմանագիր՝ բարելավված պայմաններով, հայտնում է լրագրող Նիզար Կինսելլան իր Twitter-ում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը։ Հարձակվողը բանակցություններ է վարել Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների հետ: Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը շաբաթական մոտ 117 հազար եվրո է առաջարկել, քանի որ թիմը նույնպես ուժեղացում է փնտրում պաշտպանական գծում և չի ցանկանա հավելյալ գումար ծախսել հարձակվողների վրա:
Բոլոր մրցաշարերում «Ֆուլհեմի» կազմում անցկացրած 30 խաղում Վիլիանը խփել է 5 գոլ և կատարել ևս վեց գոլային փոխանցում՝ դառնալով ամառային բնակիչների հարձակման անփոխարինելի օղակը: «Շախտյորի», «Չելսիի» և «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը ճանաչվել է «Ֆուլհեմի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։