Յոշկո Գվարդիոլը կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը կարող է նոր մրցաշրջանը սկսել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլին։

Աղբյուրի համաձայն՝ խորվաթը արդեն համաձայնեցրել է «Մանչեսթեր Սիթիի» հետ անձնական պայմանագրի պայմանները, սակայն ակումբները դեռ պետք է համաձայնեցնեն գործարքի որոշ մանրամասներ։ Բանակցությունները մոտ են հաջող ելքին, իսկ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է որքան հնարավոր է շուտ հայտարարել տրանսֆերի մասին։

Յոշկո Գվարդիոլի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի», կարող է կազմել մոտ 100 միլիոն եվրո, ինչը նրան դարձնում է պատմության ամենաթանկ կենտրոնական պաշտպանը։