«Լեսթերի» հարձակվող Այոսե Պերեսը պայմանագիր է կնքել «Բետիսի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
29-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Ֆուտբոլիստը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Պերեսը «Լեսթերում» հանդես է գալիս 2019 թվականից, իսկ 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բետիսում»:
Իսպանիայի առաջնությունում ֆուտբոլիստը անցկացրել է 19 հանդիպում, դառնալով՝ 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։