«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին աշխատում է իր մարզավիճակի վրա։
Ֆուտբոլիստի հազվադեպ ելույթները «Բարսելոնայի» մեկնարկային կազմում բազմաթիվ ասեկոսեների տեղիք են տվել ամառային տրանսֆերային պատուհանում նրա հնարավոր վաճառքի մասին: Չնայած հոր բացահայտ դժգոհությանը, Ֆատին բազմիցս խոստովանել է, որ ծրագրում է մնալ «Բարսելոնայում»:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ նախորդ մրցաշրջանի ավարտից ի վեր 20-ամյա հարձակվողը հատուկ ծրագրի է հետևում ֆիզիկական վիճակը բարելավելու և նախկին խաղային մակարդակին վերադառնալու համար:
Նշենք, որ Անսու Ֆատին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 51 խաղում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: