Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա բրազիլացին ընդգրկված չէ թիմի նոր մրցաշրջանի ծրագրերում։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը կարող է վարձավճարով տեղափոխվել «Վուլվերհեմփթոն»։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Լիվերպուլում»: