«Թոթենհեմի» հարձակվող Իվան Պերիշիչը շուտով կվերադառնա Խորվաթիա, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա խորվաթը մտադիր է խզել պայմանագիրը «Թոթենհեմի» հետ, որպեսզի ազատ գործակալի կարգավիճակով միանա «Հայդուկին»:
Անցած մրցաշրջանում Պերիշիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Պերիշիչը «Հայդուկի» սան է, որի երիտասարդական թիմից 2006 թվականին տեղափոխվել է «Սոշո»: