ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Cadena SER-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացին համաձայնվել է մադրիդյան ակումբի հետ կնքել հնգամյա պայմանագիր՝ տարեկան 50 մլն եվրո գումարած բոնուսների դիմաց։ Մբապպեն այս ամառ կարող է հեռանալ ՊՍԺ-ից, եթե մինչև հուլիսի 30-ը չերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբի հետ հարձակվողը հինգ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է երկրի գավաթը և երկու անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը և Ֆրանսիայի Լիգայի գավաթը։ Նա ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 212 գոլով։
2022/23 մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։