Լուիս Իգնասիո Լուլա դա Սիլվա․ «Նա երբեք չի եղել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը»

Բրազիլիայի նախագահ Լուիս Իգնասիո Լուլա դա Սիլվան բացասաբար է արձագանքել իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտին երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու լուրերին։

«Նա երբեք չի եղել Իտալիայի գլխավոր մարզիչը։ Ինչո՞ւ նրան չեն կանչել լուծելու Իտալիայի խնդիրը, որը չկարողացավ անգամ ԱԱ-2022-ի ուղեգիր մասնակցել», – նախագահի խոսքերը մեջբերում է Sportskeeda-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտտին Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի 2024 թվականի ամռանը։