Պաշտոնական․ Մարկո Ասենսիոն՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

Կիսապաշտպան Մարկո Ասենսիոն դարձավ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչեւ 2026 թվականը։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին ՊՍԺ-ն է: Ես անհամբեր սպասում եմ իմ նոր թիմակիցներին միանալուն և նրանց հետ աշխատելու, ավելի մեծ նպատակների հասնելու համար»,- ասել է Ասենսիոն։

27-ամյա Մարկո Ասենսիոն Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2016 թվականից։ Իսպանական ակումբի կազմում կիսապաշտպանը նվաճել է 17 գավաթ՝ երեք անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն և նույնքան անգամ հաղթելով Չեմպիոնների Լիգայում։ Ֆուտբոլիստը հունիսին հեռացավ Մադրիդի «Ռեալից» և դարձավ ազատ գործակալ։