«Ռոման» ներկայացրել է 2023/2024 մրցաշրջանի համար նախատեսված տնային նոր մարզաշապիկը։
Նոր մարզաշապիկը շատ չի փոխվել՝ համեմատած այն ձևի հետ, որով հռոմեացիները հանդես էին գալիս նախորդ մրցաշրջանում։ Նարնջագույնը գերակշռում է: Կարևոր տարբերություն կա նախորդ մարզաշապիկից՝ այժմ այն պատրաստված է մեկ գույնով՝ առանց նախշերի։ Բացի այդ, 2023/2024 մրցաշրջանից «Ռոմայի» համազգեստը կտրամադրի Adidas-ը, այլ ոչ թե New Balance-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռոման» 63 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը Ա Սերիայում: Թիմը կարողացավ դուրս գալ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, սակայն մրցաշարի վճռորոշ խաղում պարտվեց իսպանական «Սևիլիային»։

