«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» 200 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է լրագրող Խոսեպ Պեդրոլը El Chiringuito TV-ի եթերում։
«Ես կբացահայտեմ «Ռեալի» ծրագիրը։ Նրանք պատրաստվում են սպասել, մինչև Մբապպեն կրկին հրաժարվի երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Մադրիդը չի սկսի բանակցություններ ՊՍԺ-ի հետ։ Մբապպեի մայրը կհաստատի, որ պայմանագիրը չի երկարաձգվի, իսկ դրանից հետո «Ռեալը» կփորձի «փրկչի» դերը։ 200 միլիոն եվրո արդեն պատրաստվել է»,- ասել է Պեդրոլը:
Բացի այդ, լրագրողը նշել է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն պայմանավորվել է Մբապպեի հետ անվճար տրանսֆերի շուրջ հաջորդ ամառ՝ 2024 թվականին։ Այնուամենայնիվ, հարձակվողի նամակը փարիզյան ակումբին և ՊՍԺ-ից եկող այլ ազդակներ ստիպել են կողմերին հիմա փորձել համաձայնության գալ։