ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կռվի է բռնվել Բրազիլիայի գիշերային ակումբներից մեկում, հայտնում է Marca-ն՝ հղում անելով Mundo Deportivo-ին։ Ըստ աղբյուրի՝ հարձակվողը Ռիո դե Ժանեյրոյի գիշերային ակումբներից մեկում վիճաբանության մեջ է եղել։ Նեյմարն ու մի անծանոթ տղամարդ հրմշտել են իրար։ Գիշերային ակումբի անվտանգության ծառայությունը ստիպված է եղել միջամտել վիճաբանությանը։ Այս պահին կոնֆլիկտի պատճառն անհայտ է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը կարող է հեռանալ ՊՍԺ-ից։ Հարձակվողի կարիերան շարունակելու տարբերակներից մեկը «Բարսելոնան» է:
Բրազիլացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նախորդ մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։