ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի տունը խուզարկվել է կոռուպցիայի կասկածանքով, հայտնում է RMC Sport-ը:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական գործակալության ոստիկանները ինքնաթիռի մոտ սպասել են Ալ-Խելաիֆիին նոր գլխավոր մարզչի նշանակման վերաբերյալ նրա ասուլիսից առաջ։
Աղբյուրի համաձայն՝ Ալ-Խելաիֆին թույլ է տվել մուտք գործել իր տուն և համագործակցել իշխանությունների հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ ՊՍԺ-ի նախագահը հայտարարեց Քրիստոֆ Գալտիեի հրաժարականի մասին և ներկայացրեց նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին։ Նաև մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարվեց ՊՍԺ-ի նոր մարզումային կենտրոնի բացման մասին Պուասիում։