Հայտնի է, թե որքան բոնուս կստանա «Չելսին» Մեյսոն Մաունթի տրանսֆերից

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը երեկ՝ հուլիսի 5-ին, պաշտոնապես տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Գործարքի պայմաններով՝ լոնդոնյան ակումբն իրավունք ունի ստանալ 5,8 միլիոն եվրո բոնուսներ: «Չելսին» դրանք կստանա 24-ամյա ֆուտբոլիստի որոշակի քանակությամբ հանդիպումների և նվաճած տիտղոսների համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Էնդի Միտենը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի ավելի քան 50 միլիոն եվրո։ Մաունթը «Չելսիի» սան է, նա թիմի կազմում է 2005 թվականից։ Ընդհանուր առմամբ առաջին թիմի կազմում Մաունթն անցկացրած 197 խաղում դարձել է 33 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։

Կողմերի միջեւ պայմանագրի ժամկետն ավարտվելու էր 2024 թվականի ամռանը։ Մաունթը «Չելսիի» հետ նվաճեց երեք գավաթ՝ Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին տրանսֆերն է ամառային տրանսֆերային պատուհանում։