Նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի և «Նապոլիի» ներկայացուցիչները հանդիպում են ունեցել, որտեղ քննարկել են 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։ Իտալական ակումբը պատրաստ է զիջումների գնալ Օսիմհենի աշխատավարձերի հարցում, եթե գործարքը ներառի 200 միլիոն եվրո, հաղորդում է Sky Sport Italia-ն:
Այժմ կողմերը մի քանի տարաձայնություններ ունեն պայմանագրի հարցում, սակայն դրանք պետք է հարթվեն, եթե նման փոխզիջում ընդունվի։ Ակումբը դիտարկում է նաև իմիջային իրավունքների համատեղ սեփականության տարբերակը։
2022/2023 մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 31 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է նիգերիացի հարձակվողի համար վճարել ավելի քան 100 միլիոն եվրո։