«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքԹոմինայը կարող է հեռանալ ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքԹոմինայը կարող է հեռանալ ակումբից։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են անգլիական «Բրայթոնը» և իտալական «Ռոման»։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանում ՄաքԹոմինայն անցկացրել է 24 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Կիսապաշտպանն ունի նաև ընդհանուր ութ հանդիպում, մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում Անգլիայի գավաթում և Անգլիայի լիգայի գավաթում: Եվրոպա Լիգայում նա խաղադաշտ է դուրս եկել յոթ անգամ, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ՄաքԹոմինայը պարբերաբար հրավիրվում է Շոտլանդիայի հավաքական: Նա 26 տարեկան է։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։