«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուսիլիոն խոսել է հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ «Չելսիի» հետ բանակցությունների առաջընթացի մասին։
«Ռոմելուն գիտի, որ մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել նրա հետ: Ներկայումս մենք փնտրում ենք համապատասխան լուծում։ Նա «Չելսիի» ֆուտբոլիստ է, և մենք կապի մեջ ենք լոնդոնցիների հետ։ Նրանք արդեն ասել են, որ չեն թողնի Լուկակուին վարձավճարով: Այս առումով մենք դիտարկում ենք լիարժեք տրանսֆերի պայմանները»,- Աուզիլիոյի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
2022/23 մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Ինտերում»։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։