Վինիսիուս Ժունիորը` Արդա Գյուլերին․ «Բարի գալուստ մեծ ընտանիք»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է «Ֆեներբախչեի» 18-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերի հետ պայմանագիր կնքելու մասին։

«ևս մեկ ֆուտբոլիստ, ով ընտրեց լավագույն տարբերակը։ Բարի գալուստ մեծ ընտանիք»,- գրել է Վինիսիուսը Twitter-ում։

Հիշեցնենք, որ այսօր Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Գյուլերի՝ «Ֆեներբախչեից» տեղափոխության մասին։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին հավակնում էր նաև «Բարսելոնան»:

Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։