Գրանիտ Ջական լքեց «Արսենալը»

Լևերկուզենի «Բայերի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Արսենալի» և Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի հետ պայմանագիր կնքելու մասին։

Նշվում է, որ կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2028 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջական տարեկան կվաստակի 2,2 մլն եվրո։