«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները շարունակում են բանակցությունները «Ինտերի» հետ։ Նրանք երկրորդ առաջարկն են արել կամերունցի դարպասապահի համար՝ 45 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուսներ։
2022/23 մրցաշրջանում Օնանան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ բաց թողնելով 36 գոլ և 19 անգամ անառիկ պահել դարպասը։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: