«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է կարիերան շարունակել «Նյուքասլում», հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա իտալացու գործակալներն արդեն հանդիպել են անգլիական ակումբի ղեկավարության հետ։
«Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել Բոնուչիից, քանի որ նա բարձր աշխատավարձ ունի, իսկ պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին։ Ավելի վաղ պաշտպանն ինքը հայտնել էր, որ կարիերան կավարտի 2024 թվականին։
2022/23 մրցաշրջանում Բոնուչին բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։