Չավի․ «Մենք լավ վիճակում ենք, և պետք է հաղթենք Չեմպիոնների Լիգան»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է 2023/24 մրցաշրջանում թիմի նպատակների մասին։

««Բարսելոնայում» միշտ պետք է ձգտել լինել 10-ից 10-ը: Նրանք մեզանից շատ բան կպահանջեն, և դա նորմալ է: Ես սիրում եմ պահանջները։ Մենք ցանկանում ենք նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: Մենք լավ վիճակում ենք, և պետք է հաղթենք Չեմպիոնների Լիգան»,- Չավիի խոսքերը մեջբերում է AS-ը։

Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի գավաթը և դարձավ երկրի չեմպիոն։