«Ինտերը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Մերիհ Դեմիրալի նկատմամբ

Միլանի «Ինտերը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Ատալանտայի» կենտրոնական պաշտպան Մերիխ Դեմիրալի նկատմամբ։ 25-ամյա թուրք ֆուտբոլիստը այս ամառ «ներաձուրիի» հավանական տրանսֆերների ցանկում է, թվիթերում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն, Դեմիրալը բարձր է գնահատվում միլանյան թիմի ղեկավարության կողմից և դիտվում է որպես «Ինտերի» պաշտպանության կենտրոնի հիանալի ուժեղացում: Այս տրանսֆերի կարևորությունը մեծացնում է Մադրիդի «Ատլետիկո» մեկնած Սեզար Ասպիլիկուետայի ձախողված տրանսֆերը։

«Ինտերը» բանակցություններ կվարի «Ատալանտայի» հետ ավելի ուշ՝ Դավիդե Ֆրատտեսիի և Ռոմելու Լուկակուի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո։

Անցած մրցաշրջանում Դեմիրալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում «Ատալանտայի» կազմում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։