«Ֆեներբախչեի» 18-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերը որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այսպիսով, խաղացողը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը, հայտնում է Football Spain-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրներից ստացված տեղեկություններին:
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» Գյուլերի համար կվճարի 20 միլիոն եվրո, ինչպես նաև պետք է տա ֆուտբոլիստի հաջորդ վաճառքի 20 տոկոսը։
Արդա Գյուլերը «Գենչլերբիրլիգայի» սան է, նա թուրքական այս ակումբի ակադեմիայում է եղել 2014-ից 2019 թվականներին, իսկ հետո հայտնվել է «Ֆեներբախչեում», որի հիմնական թիմի կազմում 51 խաղում խփել է 9 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում։ Նա նաև չորս խաղի է մասնակցել Թուրքիայի հավաքականի կազմում։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Ֆեներբախչեի» հետ կնքվել է մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 15 միլիոն եվրո: