«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին խոսել է իտալական ակումբից հեռանալու մասին։
«Ռոմայից հեռանալը հեշտ չէր, բայց ես մի քանի ամիս է, ինչ մտածում եմ այդ մասին։ Ես վստահություն չունեի, ես նախագծի մաս չէի, պարզապես նրանց թալիսմանն էի։ Դա բավական չէր։ Ես հասկացա, որ ես կանգնած եմ նրանց ճանապարհին, քանի որ ինձ թույլ չեն տվել իմ կարծիքն արտահայտել։
Ես կգերադասեի մեռնել, քան հայտարարել «Ռոմայից» հեռանալու մասին։ Երբեք չեմ մտածել, որ կլքեմ այս վայրը իմ կամքով, քանի որ դա իմ ընտանիքն է»,- ասել է Տոտտին Sky Sport Italia-ի եթերում:
Տոտտին իր ողջ պրոֆեսիոնալ խաղային կարիերան անցկացրել է՝ «Ռոմայում» խաղալով։ Իտալացի հարձակվողը հարազատ ակումբում հանդես է եկել 1993-ից 2017 թվականներին։