Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» 22-ամյա պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգին ձեռք բերելու հարցում, հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կազմն էլ ավելի ուժեղացնելու համար թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետային անհրաժեշտ է հարձակողական ոճի աջ պաշտպան։ Առաջնահերթ թեկնածուներից է 22-ամյա Ժերեմի Ֆրիմպոնգը։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է «դեղագործներին» 40 միլիոն եվրո հատկացնել ֆուտբոլիստի համար։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ժերեմին Whoscored-ի վարկածով ընդգրկված էր Բունդեսլիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։
Նախորդ մրցաշրջանում հոլանդացի եզրային պաշտպանը Բունդեսլիգայում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 40 միլիոն եվրո։