Բերնարդու Սիլվան պատրաստվում է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» ու միանալ ՊՍԺ-ին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան պատրաստվում է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը ընտրություն է կատարել եւ ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ։ Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական թիմի ղեկավարությանը կոչ է անում անել հնարավորը՝ 28-ամյա խաղացողին պահելու համար։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանում Բերնարդու Սիլվան անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսապաշտպանը նվաճեց թրեբլը։ «Քաղաքայինները» նվաճեցին ազգային առաջնությունում առաջին տեղը, նվաճեցին Անգլիայի գավաթը և նվաճեցին Չեմպիոնների Լիգան։

Transfermarkt-ը Բերնարդու Սիլվայի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։ Պորտուգալացու պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։