Պաշտոնական. Ինիգո Մարտինեսը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Ինիգո Մարտինեսը միացել է «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը հայտարարել է 32-ամյա պաշտպանի հետ պայմանագիր կնքելու մասին։

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025 թվականը։ Հրաժարագինը կազմում է 400 մլն եվրո։

Մարտինեսը «Բարսելոնա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Մինչ այդ նա 6 մրցաշրջան է անցկացրել «Ատլետիկում»։