«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Football-italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը փոխզիջման են եկել նիգերիացու աշխատավարձի և փոխհատուցման չափի բարձրացման հարցում։ Միաժամանակ հարձակվողին գնելու հարցում հետաքրքրված ակումբներից ոչ մեկը պատրաստ չէ իտալական ակումբին 120 մլն եվրո առաջարկել։
Օսիմհենի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: