Գաբրի Վեյգան կարող է կարիերան շարունակել եվրոպական թոփ ակումբում

«Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգան կարող է տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն», հայտնում է The Guardian-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա իսպանացուն հավակնում են Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբները՝ «Չելսին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին», սակայն այժմ ՊՍԺ-ն ամենից մոտ է տրանսֆերին: Հնարավոր տրանսֆերի գումարը գնահատվում է 34 մլն ֆունտ ստերլինգ։

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։