«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն և հայտնի երգչուհի Շակիրան երեք տարի բաց հարաբերությունների մեջ են ապրել, մինչև հրապարակայնորեն հայտարարել են իրենց բաժանման մասին, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ գործընկերները, իբր, շարունակել են հարաբերությունները հրապարակայնորեն ներկայացնել, սակայն փոխադարձ համաձայնությամբ հանդիպել են ում հետ ցանկացել են:
«Նրանք ունեին «Ես անում եմ այն, ինչ ուզում եմ, իսկ դու՝ ինչ ուզում ես», համաձայնագիր, սակայն ԶԼՄ-ների համար նրանք շարունակում էին զույգ լինել: Պիկեի շրջապատին զարմացրել է Շակիրայի հայտարարությունը՝ ֆուտբոլիստի դավաճանության մասին։ Անձամբ Պիկեն՝ հիասթափված էր՝ իմանալով, թե ինչ է հայտնվել մամուլում», – մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին երգչուհին հայտարարեց ֆուտբոլիստից բաժանվելու մասին։ Շակիրան մեղադրել է ֆուտբոլիստին իրեն դավաճանելու մեջ։