«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստը արդեն մերժել է այդ երկրի մեկ շահավետ առաջարկ։ Ներկայումս նա ծրագրում է մնալ «Լիվերպուլում» մինչև պայմանագրի ավարտը՝ 2024 թվականի ամառը։
Հայտնի չէ, թե արդյոք այս դիրքորոշումը կփոխվի առաջիկա շաբաթների ընթացքում։
2022/23 մրցաշրջանում Ալկանտարան «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 28 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։