Բիլբաոյի «Աթլետիկի» և «Ռեալ-Սոսյեդադի» նախկին պաշտպան Ինիգո Մարտինեսը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։ Ֆուտբոլիստը նոր ակումբի համար ֆոտոշարքի է մասնակցել, շուտով կհայտարարվի նրա տեղափոխության մասին։
32-ամյա Մարտինեսը առանց ակումբի է մնացել այն բանից հետո, երբ նրա պայմանագրի ժամկետը լրացել է «Աթլետիկի» հետ 2023 թվականի հունիսի 30-ին: Նա թիմում խաղում է 2018 թվականից։ Նախորդ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մարտինեսը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում անցկացրել է 20 հանդիպում։ Նա առաջին անգամ հավաքական է հրավիրվել 2013 թվականի ամռանը։
