ՊՍԺ-ն ակտիվ բանակցություններ է սկսել Քրիստոֆ Գալտյեի հետ պայմանագիրը խզելու համար

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն մոտ օրերս կազատվի զբաղեցրած պաշտոնից, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ երկու կողմերի միջև 10 օր լռությունից հետո ֆրանսիական ակումբը ակտիվ բանակցություններ է սկսել մարզչի հետ՝ պայմանագիրը խզելու համար։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն մոտ օրերս կհայտարարի Լուիս Էնրիկեի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին: