«Ալ-Նասրը» միացել է «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի համար մղվող պայքարին, հայտնում է Calciomercato-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օնանայի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դարպասապահ է փնտրում։
2022/23 մրցաշրջանում Օնանան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ բաց թողնելով 36 գոլ և 19 անգամ անառիկ պահել դարպասը։
Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: