«Լայպցիգի» պաշտպան Բենջամին Հենրիխսը կարող է տեղափոխվել Անգլիա

«Լայպցիգի» աջ պաշտպան Բենջամին Հենրիխսը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։

26-ամյա ֆուտբոլիստը «Արսենալի» առաջնահերթ տրանսֆերային թիրախը չէ, սակայն ակումբի ղեկավարությունը արդեն բանակցություններ է վարել նրա գործակալի հետ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Միկել Արտետան բարձր է գնահատում գերմանացու տաղանդը, բայց նրան ձեռք բերելը հեշտ չի լինի։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։