Անդրես Ինյեստա. «Նրա ներդրումը խաղադաշտում շատ կարևոր է»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Պեդրիի մասին։

«Պեդրին դեռ շատ երիտասարդ է, բայց նա արդեն առանցքային դեր է խաղում թիմում։ Նրա ներդրումը խաղադաշտում շատ կարևոր է, և նրա զարգացումը, անկասկած, կշարունակվի ապագայում։ Պեդրին խաղում է մեծ թիմում։

Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում նա կրկին կցուցադրի ամենաբարձր մակարդակի ֆուտբոլը», ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ​​DAZN-ը։