Իսպանական Լա Լիգան փոխել է անվանումը

Իսպանական երկու խոշոր ֆուտբոլային առաջնություններում տեղի են ունեցել անունների պաշտոնական փոփոխություններ:

2023/24 մրցաշրջանից Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն La Liga Santander-ը կկոչվի La Liga EA Sports, իսկ երկրորդ դիվիզիոն La Liga SmartBank-ը՝ La Liga Hypermotion։

Հիշեցնենք, որ փոփոխությունները տեղի են ունեցել որպես հովանավորչական պայմանագրի մաս Electronic Arts ստորաբաժանման հետ: