«Սելտայի» պաշտպան Խավի Գալանը տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»: 28-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Գործարքի մանրամասները չեն նշվում։ «Ատլետիկոն» տրանսֆերի համար կվճարի 5 միլիոն եվրո և կհանձնի պաշտպան Մանուել Սանչեսին։
Գալանը «Սելտայում» հանդես է գալիս 2021 թվականի ամառից։ Նախորդ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։