ՀՖՖ-ն հանդես է եկել կարևոր հայտարարությամբ՝ կապված Հայաստան – Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքի հետ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր մեկնարկել է Հայաստան – Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը։

Հայաստանի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել կարևոր հայտարարությամբ՝

«Հարգելի՜ երկրպագուներ,

Դեպի https://tickets.ffa.am կայք չափազանց մեծ ներհոսքի և առցանց տոմս գնել ցանկացողների հսկայական քանակի պատճառով կայքում առաջացել են տեխնիկական խնդիրներ:
Կայքը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել տոմսերի վաճառքը, ինչի համար
հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ կայքի բնականոն աշխատանքը վերականգնելու համար», – ասվում է հայտարարության մեջ։