Նեյմարին երեք մրցաշրջանի համար առաջարկել են 600 միլիոն եվրո

«Ալ-Հիլալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով, հայտնում է Fanatik-ը։

Սաուդյան ակումբը պատրաստ է բրազիլացուն երեք տարվա պայմանագրի համար վճարել 600 մլն եվրո։

31-ամյա Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ալ-Հիլալի» շարքերը համալրել էին Կալիդու Կուլիբալին և Ռուբեն Նևեշը։