Մաուրո Իկարդին մերժել է արաբական ակումբի՝ տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիրը

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին մերժել է Սաուդյան Արաբիայի անանուն ակումբի առաջարկը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմը 30-ամյա արգենտինացուն առաջարկել է պայմանագիր՝ տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն ֆուտբոլիստը առաջնահերթ է համարում շարունակել մրցելույթները Եվրոպայում։ Ֆուտբոլիստին ցանկանում է գնել իտալական «Սամպդորիան»:

2022/23 մրցաշրջանում Իկարդին վարձավճարով հանդես է եկել «Գալաթասարայում»։ Թուրքական ակումբի կազմում անցկացրած 26 խաղում հարձակվողը դարձել է 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 19 միլիոն եվրո: