«Ռեալը» պատրաստ է Ֆերլան Մենդիին վաճառել արաբական թիմերից մեկին 25 միլիոն եվրոյով

Մադրիդի «Ռեալը» բաց է Սաուդյան Արաբիայից առաջարկների համար 28-ամյա ֆրանսիացի պաշտպան Ֆերլանդ Մենդիի հարցով: «Սերուցքայինները» կբավարարվեն ֆուտբոլիստի համար 25 միլիոն եվրո գումարով, հայտնում է Football Espana-ն։

Աղբյուրի համաձայն՝ կապված այն բանի հետ, որ վերջին 12 ամիսների ընթացքում Մենդին կորցրել է տեղը Կառլո Անչելոտիի թիմի մեկնարկային կազմում, ակումբը դեմ չէ խաղացողի վաճառքին։

Անչելոտտին չի ձգտում վաճառել ֆրանսիացի ֆուտբոլիստին, սակայն Մադրիդի «Ռեալը» պատրաստ է լսել ընդունելի առաջարկներ նրա տրանսֆերի համար։ Ֆրան Գարսիայի վերադարձը «Ռեալ» ավելի մեծ ճնշում կգործադրի ակումբում Մենդիի դերի վրա: Նաև Դավիդ Ալաբան կարող է խաղալ թիմի պաշտպանության ձախ եզրում։

Մենդիի հրաժարագինը Մադրիդում կազմում է 250 միլիոն եվրո, սակայն «Ռեալը» կարող է առաջարկներ անել այդ գումարի մոտ 10%-ի չափով:

Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում Ֆերլանը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։