«Լիվերպուլի» նորեկ Դոմինիկ Սոբոսլայը խոսել է նոր թիմ տեղափոխվելու մասին: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ ամեն ինչ հիանալի է անցել։
«Կլոպ։ Այո, նա զանգահարեց ինձ, դա ճիշտ է: Ասացի լավ, շատ լավ կլինի։ Ամեն ինչ հիանալի ստացվեց։ Ինձ դուր եկավ, թե ինչպես են անցել վերջին մի քանի օրերը, և ես անհամբեր սպասում եմ, որ ավելի լավ ճանաչեմ թիմին: Վերջին երեք-չորս օրերը շատ երկար ու դժվար էին, բայց, ի վերջո, ես այստեղ եմ, երջանիկ եմ և չեմ համբերում՝ մրցաշրջանը սկսելու համար»,- խաղացողի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
22-ամյա հունգարացին պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։Սոբոսլայն արդեն բուժզննում է անցել։
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի ամառը։