«Յուվենտուսը» գտել է Անխել դի Մարիայի փոխարինողին Ա Սերիայից

«Յուվենտուսը» հետաքրքրված է Սասուոլոյի և Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դոմենիկո Բերարդիի ծառայություններով, հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը բարձր է գնահատում 28-ամյա ֆուտբոլիստին և նրան տեսնում է որպես Անխել դի Մարիայի փոխարինող, ով վերջերս ազատ գոծակալի կարգավիճակով հեռացել է «Յուվենտուսից»։

«Սասուոլոն» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին ոչ պակաս, քան 30 միլիոն եվրոյի դիմաց։ Այս գնի պատճառով «Լացիոն» հրաժարվել է ֆուտբոլիստին գնելու մտքից։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Սասուոլոյի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: