Դորտմունդի «Բորուսիան» գրեթե համաձայնության է եկել Ֆելիքս Նմեչայի հետ

Դորտմունդի «Բորուսիան» գրեթե համաձայնության է եկել «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Ֆելիքս Նմեչայի տրանսֆերի հարցում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Կիրակի օրը՝ հուլիսի 2-ին, կողմերը կհանդիպեն՝ քննարկելու գործարքի վերջնական մանրամասները։ Տրանսֆերային գումարը կկազմի 30-32 մլն եվրո, 22-ամյա գերմանացին երկարաժամկետ պայմանագիր կկնքի դորտմունդցիների հետ։

Նմեչան «Վոլֆսբուրգում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։