Կիլիան Մբապպեն կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է իսպանացի լրագրող Ֆրանսուա Գալարդոն։

«Հուլիսի 6-ը կամ 7-ը մեծ ուրախություն կպարգևի ձեզ մադրիդիստներին։ Կիլիան Մբապպեն կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ և կիրականացնի իր երազանքը։ Շատ քիչ է մնացել։ Եղեք շատ հանգիստ և լսեք ինձ: 2021 թվականից ի վեր ես ոչինչ չեմ ասել այս թեմայով»,- գրել է Գալարդոն Twitter-ում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆրանսիացին հրաժարվել է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը։ Ի պատասխան՝ փարիզեցիների ղեկավարությունը նրան վերջնագիր է ներկայացրել՝ կա՛մ երկարաձգել է պայմանագիրը, կա՛մ հեռանալ թիմից արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

2022/23 մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։