«Շախտյորը» հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Իգոր Յովիչևիչի հեռանալու մասին։ Յովիչևչի հետ ակումբը լքում է մարզչական շտաբը։
«Շնորհակալություն Իգոր Յովիչևիչին և նրա օգնականներին որակյալ աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի, գեղեցիկ հաղթանակների և անմոռանալի հույզերի համար։ Վառ մրցաշրջան էր, որի ընթացքում դուք ընդմիշտ ձեր անունները գրանցեցիք «Շախտյորի» պատմության մեջ։ Հատուկ շնորհակալություն Ուկրաինային և ուկրաինացիներին աջակցող ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մասնագետը «Շախտյորը» գլխավորում է 2022 թվականի հուլիսից։ Այս ընթացքում թիմն անցկացրել է 40 պաշտոնական հանդիպում, որոնցում հաղթել է 24-ում, 10 անգամ ոչ-ոքի է խաղացել և վեց պարտություն կրել։ Յովիչևիչի գլխավորությամբ «Շախտյորը» դարձավ Ուկրաինայի չեմպիոն։