Օրիոլ Ռոմեուն «Բարսելոնայի» համար կարող է 6 միլիոն եվրո արժենալ

«Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն «Բարսելոնայի» համար կարող է 6 միլիոն եվրո արժենալ, հայտնում է Sport-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները 31-ամյա կիսապաշտպանին դիտարկում են որպես Սերխիո Բուսկետսի հնարավոր փոխարինող, ով ամռանը հեռացավ թիմից։

Ռոմեուն Transfermarkt-ի կողմից գնահատվում է 5 միլիոն եվրո: 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։