Սեադ Կոլաշինացը մոտ ժամանակներս կարող է պայմանագիր կնքել «Ատալանտայի» հետ

Պաշտպան Սեադ Կոլաշինացը մոտ ժամանակներս կարող է պայմանագիր կնքել «Ատալանտայի» հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Նրա խոսքով՝ Բերգամոն ներկայացնող ակումբը 3+1 ձևաչափով պայմանագիր կկնքեն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի հետ։

Նախորդ մրցաշրջանը Կոլաշինացն անցկացրեց «Մարսելում»: Նա 41 խաղում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։